Տարեցների միջազգային օրվան ընդառաջ Տարեցների առողջության եւ խնամքի ասոցիացիան կնքեց հուշագիր Ընտանեկան բժիշկների ակադեմիական միավորման հետ` ուղղված ՀՀ-ում գերոնտոլոգիայի ինստիտուտի ստեղծմանը:
Հուշագիրը ստորագրվեց ԸԲԱՄ-ի համնախագահներ` Մարինե Օհանյանի, Միքայել Նարիմանյանի եւ Ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանի կողմից` Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովի ժամանակ:






