Մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում մեջքի ցավերին, բայց երբեմն այդ ցավերը կարող են լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ որովայնի խոռոչի օրգանների, թոքերի ու նույնիսկ ուռուցքների հետ կապված հիվանդությունների ախտանշաններ լինել։ Մեր ուղեղը ոչ միշտ է ճիշտ տեղայնացնում ցավի աղբյուրը, հասկանում՝ այն մակերեսային է , թե՞ մարմնի խորքից, դրա համար էլ երբեմն մեզ կարող է թվալ, թե ընդամենը մեջքի մկաններն են ցավում, բայց իրականում այդ ցավի աղբյուրը կարող է ներքին օրգաններում լինել։
Ոսկրա-մկանային հիվանդությունների ամերիկյան պետական ինստիտուտը ներկայացրել է այն ախտանշանների ցանկը, որոնք չի կարելի անտեսել ու որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
- Մեջքի ցավ դեռահասների ու մինչեւ 20 տարեկան երիտասարդների մոտ
- Ցավ, որը չի թուլանում հանգստի վիճակում կամ որից արթնանում եք գիշերը։
- Միապաղաղ, միատեսակ ցավ, որը պարբերաբար կրկնվում է 4-6 շաբաթվա ընթացքում կամ էլ ուղեկցվում քաշի կորստով։
- Մեջքի ցավ (ցանկացած ինտենսիվության ու տեւողության), որն ուղեկցվում է ձեռքերի կամ ոտքերի թմրությամբ, թուլությամբ կամ գլխապտույտով։
- Մեջքի ցավ, որն ուղեկցվում է ջերմության բարձրացումով։
- Ուժեղ ցավ, որը չի անցնում առանց դեղատոմսերի վաճառվող ցավազրկող դեղամիջոցներ ընդունելուց հետո։
- Ցավ մեջքի մասում, որն ուղեկցվում է որովայնի ցավով։
- Ցավ մեջքի մասում, որն ուղեկցվում է միզարձակման հետ կապված դժվարություններով։






