Հոկտեմբերի 13-ին բարեգործական առաքելության շրջանակում Մեծ Բրիտանիայից Հայաստան են ժամանելու լսողության հարցերով մասնագետներ Owen Hearing ընկերությունից։ Ծանրալուրությամբ տառապող հիվանդներին նրանք անվճար լսողական սարքեր կտրամադրեն։
biggin-hill-today.co.uk- ի փոխանցմամբ Երեւան են ժամանելու 10 մասնագետներ վերոնշյալ ընկերությունից, որոնք համագործակցելով տեղի մասնագետների հետ՝ լսողության հետ խնդիրներ ունեցող հիվանդներին կտրամադրեն կոնսուլտացիաներ ու խնամք։
Աղբյուրի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայից ժամանող թիմը առաջին անգամ է մասնակցելու նման բարեգործական առաքելության։ Այդ առաքելությունը կազմակերպվել է Starkey Foundation նախաձեռնության ջանքերով, որը պատկանում է բժշկական սարքավորումներ արտադրող Starkey Hearing Technologies ընկերությանը։






