«Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» եւ Նյու Յորքում գործող Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ Ջոն Բիլեզիկյանը դարձավ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը։

Այսօր, հոկտեմբերի 10–ին,  ԵՊԲՀ-ում նա հանդես եկավ «Օստեոպորոզ նոր մոտեցումներ» թեմայով դասախոսությամբ:

Պրոֆեսորի դասախոսության առանցքում էին նաեւ հանրային առողջությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Հայրենիքի հետ կապը չկորցրած մասնագետը մեծապես կարեւորեց նաեւ կրթական, հետազոտական ծրագրերի իրականացումը: Որպես ոչ միայն օստեոպորոզի, այլեւ այլ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքար մղելու միջոց, դասախոսը մատնանշեց ամենամյա մասնագիտական հավաքները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել տարատեսակ հիմնախնդիրներ եւ մատնանշել դրանց լուծման ուղիները:

Բժիշկ-գիտնականը հավաստիացրեց, որ Հայաստանում գտնվելու ընթացքում առիթը բաց չի թողնի այցելել նաեւ բժշկական համալսարան եւ մասնակից դառնալ ԵՊԲՀ-ում իրականացվող կրթական ակտիվություններին: