«Ռոսպոտրեբնադզորը» նախազգուշացրել է ամերիկյան Քալիֆորնիա, Միչիգան ու Կոլորադո նահանգներում հեպատիտ A-ի՝ վերջին 20 տարվա մեջ ամենախոշոր բռնկման մասին։
«ԱՄՆ սանիտարա–համաճարակաբանական հսկողության մասնագետները ընդունում են, որ հեպատիտ A-ի ներկա բռնկումն ամենախոշորն է վերջին 20 տարում։ Նահանգների իշխանությունները զանգվածային պատվաստումներ են իրականացնում անօթեւանների շրջանում, որոնք ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում, քանի որ չգրանցված անձանց տեղաշարժը հնարավոր չէ վերահսկել»,- ասվում է Ռոսպոտրեբնադզորի հաղորդագրության մեջ։
Ըստ Քալիֆորնիայի առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների՝ Սան Դիեգո, Սանտա Քրուզ ու Լոս Անջելես քաղաքներում 2016-ի նոյեմբերից գրանցվել է հեպատիտ A –ի ավելի քան 560 դեպք, որոնցից 17-ը՝ մահացու ելքով։
Միչիգանի առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 9-ին հայտնել է հեպատիտ A-ով հիվանդացության ալիմենտար՞՞ (սննդային՞՞) պատճառների մասին, սակայն հիմնական թվերը կապակցված են թմրամոլների, անօթեւանների ու բանտարկյալների հետ։ Այս տարվա օգոստոսի վերջից Միչիգանում գրանցվել է հիվանդացության 376 դեպք։
Ավելի վաղ Կոլորադո նահանգի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել էր հեպատիտ A-ով հիվանդացության 120 նոր հաստատված դեպքերի մասին , որոնցից 4-ը մահացու ելքով։ Վարակվածները տղամարդիկ էին, որոնք թմրադեղեր էին գործածում ներարկումների ձեւով ու սեռական հարաբերություններ էին ունեցել այլ տղամարդկանց հետ։
Ռոսպոտրեբնադզորը ռուսաստանցիների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա ու խնդրում հաշվի առնել այն ուղեւորություններ ծրագրելիս։






