Աղոթքն օգնում է մարդկանց ինքնավերահսկման հարցում, համաձայն նոր գերմանական հետազոտության։ Այն օգնում է վերահսկել հույզերն ու զգացմունքները։
Մարդիկ աղոթքին են դիմում, որպեսզի կարողանան կատարել կյանքի բարձր պահանջները, ուժ առնելու եւ գայթակղությանը դիմակայելու համար, կարծում են Սաարլանդ եւ Մանհեյմի համալսարանների հետազոտողները:
Վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ աղոթքն օգնում է պահպանել ինքնավերահսկումը սթրեսային իրավիճակներում, հաղորդում է Daily Mail-ը:






