Արյունը հոսում է ճիշտ ուղղությամբ, անձնական հիգիենայի պարագաները բավարար են, անպտղության սպառնալիք չկա: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ ԲԿԽԻ բժշկակենսաբանական ծրագրերի ստեղծման և իրականացման լաբորատորիայի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Սամարինը, փոխանցում է «Մոյա Պլանետան»:
Գիտնականը մոլորություն է համարում այն, որ կին տիեզերագնացների համար կարող էր ստեղծվել կախարդական դեղահաբ, որը կփրկեր դաշտանային ցիկլի կողմնակի բոլոր ազդեցություններից:
«Իհարկե, դա մի փոքր անհեթեթ է հնչում, քանի որ վաղուց է հայտնի, որ գիտնակնները հանգամանորեն են պատրաստվել դեպի տիեզերք կանանց թռիչքին․ դիտարկել են ՝ հաշվի առնելով կազմվածքի առանձնահատկությունները, գավաթի ձև ունեցող զուգարանի սարքերը: Բայց ընդհուպ մինչև թռիչքից առաջ, չգիտես ինչու, ոչ մեկի մոտ հարց չի ծագել, թե ինչ կլինի, եթե 0-ական գրավիտացիայի պայմաններում կնոջ մոտ դաշտան սկսվի»:
Դիտարկվում էր իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ: Լավագույն դեպքում արյան կաթիլները ազատ կլողան տիեզերական կայանով՝ զարմանք պատճառելով տղամարդ տիեզերագնացներին: Վատագույն դեպքում, կնոջ մոտ ռետրոգրադ դաշտան կլինի, որի դեպքում դաշտանային հեղուկը հետ կհոսի: Երկու տարբերակն էլ գիտնականները ոչ մի կերպ չէին կարողանում կանխարգելել, այդ պատճառով որոշում ընդունեցին խնդիրըն անտեսել և կանանց 100 տամպոն տալ »,- պատմում է գիտությունների թեկնածուն:
Սամարինը հավաստիացրել է, որ հարկ չկա անհանգստանալ քաջ կին տիեզերագնացների համար, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: «Ամեն ինչ այնպես է, ինչպես բոլորի մոտ՝ արյունը ճիշտ ուղղությամբ է հոսում, անձնական հիգիենայի միջոցները բավարար են, անպտղության սպառնալիք չկա: Բայց, այնուամենայնիվ դաշտանի օրերին «երկրացի» կանանց համար ավելի հարմարավետ է »,- ամփոփել է նա:






