Ամերիկուհին երկրորդ անգամ է հղիացել, երբ սրտի տակ կրում էր անզավակ զույգի ապագա երեխային։
Երկու երեխաների մայր Ջեսիկա Ալենը համաձայնել է փոխնակ մայր դառնալ Չինաստանից մի զույգի համար։ Արտամարմնային բեղմնավորման հաջող պրոցեդուրայից վեց շաբաթ հետո ՈՒՁՀ հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերել են երկու պտուղ։
Բժիշկները ենթադրել են , որ կինը երկվորյակով է հղիացել։ Կեսարյան հատումից հետո նրանք ոււշադրություն են դարձրել, որ մի երեխան մյուսից զգալիորեն թեթեւ է։ ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ այդ երեխան Ալենի որդին էր՝ նրան հաջողվել էր հղիանալ իր զուգընկերոջից՝ չնայած նրանք պահպանակ էին գործածում։
Կնոջը միայն երեք ամիս անց է հաջողվել ստանալ ծնողական իրավունքներ, քանի որ ըստ գործակալության հետ կնքված պայմանագրի՝ երեխան պատկանում էր չինացի զույգին։ Հիմա տղան ապրում է իր ծնողների ու եղբայրների հետ։
Սուպերֆետացիան՝ հղիության ժամանակ ձվաբջիջի բեղմնավորումը, չափազանց հազվադեպ երեւույթ է մարդկանց շրջանում, բժշկական պատմության մեջ ընդամենը մոտ տասնյակ նման դեպքեր են արձանագրվել։ Կենդանական աշխարհում այդ երեւույթն ավելի տարածված է ու դիտարկվում է կրծողների, ճագարների, ձիերի, ոչխարների ու ագեվազերի մոտ։
Վերջին նման դեպքը գրանցվել էր 2016-ին Ավստրալիայում։ Քեյթ Հիլլը երկվորյակ էր լույս աշխարհ բերել, որոնցով հղիացել էր 10 օր տարբերությամբ։






