Միգրենի նոպաները կարող են լինել օքսիդային սթրեսի նկատմամբ գլխուղեղի պաշտպանական ռեակցիան, որը իրենից ներկայացնում է բջջային պրոցես՝ կապակցված ծերացման ու հիվանդությունների նկատմամբ բարձր ընկալունակության հետ։ Նման եզրակացությունների է հանգել բժիշկ Ջոնաթան Բորկումը Մեն նահանգի համալսարանից, որի հոդվածը հրապարակվել է   Headache ամսագրում։

Միգրենը բնութագրվում է գլխացավի ուժեղ նոպաներով, որոնք կարող են մի քանի ժամից մինչեւ մի քանի օր տեւել։ Հիմա միգրենի բուժում գոյություն չունի, ու դրա պատճառները հայտնի չեն։ Բուժման առավել տարածված մեթոդները ներառում են ցավազրկող դեղամիջոցներ։

 Բժիշկ Ջոնաթան Բորկումը նոր տեսություն է առաջ քաշել։ Այն ենթադրում է, որ միգրենի նոպաները կարող են լինել օքսիդային սթրեսից գլխուղեղի ինքնապաշտպանության մեխանիզմի մի մասը։

 Օքսիդային սթրեսի ժամանակ համակարգն ունակ չէ արդյունավետորեն հավասարակշռել թթվածնում պարունակվող ռեակտիվ մոլեկուլների ներգործությունը ու ֆունկցիոնալ անկման հանդեպ ընկալունակությամ բարձրացումը։ Առկա հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ միգրենը դրսեւորվում է օքսիդային սթրեսի բարձր մակարդակների դեպքում։

 Հենց այդ պատճառով էլ Բորկումը կարծում է, որ օքսիդային սթրեսի վրա կենտրոնացած բուժումը կարող է ավելի արդյունավետ լինել միգրենի նոպաները կանխելու առումով։

 Չնայած մենք սովոր ենք միգրենը հիվանդություն համարել՝ բայց դրա ախտանշանները՝ այդ թվում ցավը, ձայնային ու տեսողական խթանների հանդեպ հիպերզգայունությունը, սրտխառնոցը, պարզապես օքսիդային սթրեսի հանդեպ պաշտպանական մեխանիզմի ակտիվացման ցուցիչներ են։ Միգրենի խնդիրը լուծելու համար պետք է պարզապես հասկանալ, թե հատկապես ինչն է ծնում օքսիդային սթրես։

 Բժիշկ Բորկումը հույս ունի, որ եթե իր տեսությունն ապացուցվի՝ ապա հնարավոր կլինի հայտնաբերել մրգրենի բուժման ավելի արդյունավետ մեթոդներ։