Յուրաքանչյուր կնոջ համար կյանքի կարեւորագույն փուլերից մեկն այն 9 ամիսներն են, որի ընթացքում իր կրծքի տակ կրում է փոքրիկ հրաշքի, որին պետք է կյանք պարգեւի: Իսկ հեշտ ու առանց հետեւանքների ծննդաբերության համար կարեւոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Պակաս կարեւոր չէ նաեւ հետծննդաբերական շրջանը, որի ընթացքում եւս անհրաժեշտ է ճիշտ եւ գրագետ մոտեցում ցանկացած ծննդկանի նկատմամբ:

Երեխա ունենալ ցանկացող կանանց համար, ի վերջո, հեշտ չէ նաեւ գտնել համապատասխան բժշկական հաստատություն եւ մասնագետ, որին լիարժեք կվստահի իր եւ իր ապագա փոքրիկի կյանքը: «Սլավմեդ» բժշկական  կենտրոնն այսօր շատ կանանց համար դարձել է սիրելի վայր, որտեղ նրանք կարող են բարձրակարգ մասնագետների օգնությամբ հղիության ամբողջ ընթացքն անցկացնել առանց բարդությունների: Ապագա մայրիկներն այստեղ հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են իրենց  հարմարավետ ու լավ զգալ: Արմինե Հարությունյանը, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանն է լույս աշխարհ բերել իր զույգ փոքրիկներին, նշում է, որ հղիության ընթացքում եւ ծննդաբերության ժամանակ մասնագետների կողմից միայն հոգատար վերաբերմունքի է արժանացել. «Ես շատ գոհ եմ անձնակազմից, նրանց մատուցած ծառայություններից եւ մասնագետների հոգատար վերաբերմունքից: Ինձ խորհուրդ տվեցին «Սլավմեդ» ծննդատունը, եւ ես  այնտեղ հաշվառվեցի հենց սկզբից եւ այնտեղ էլ ծննդաբերեցի իմ հրաշք զույգերին: Շնորհիվ նրանց ես երկու առողջ փոքրիկներ եմ ունեցել` տղա եւ աղջիկ»:

Արմինեն նաեւ ընդգծում է, որ ինքը նույնպես բոլոր կանանց խորհուրդ կտա ծննդաբերել հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. «Այստեղ ծննդօգնությունն իրականացվում է ոչ միայն բարձր մակարդակով, այլ նաեւ բացարձակապես անվճար, ինչն իրոք արժանի է միայն գովեստի խոսքերի: Ես գիտեմ, որ ոչ միայն ծննդատանն են ապահովում բարձրակարգ սպասարկում, այլ նաեւ մյուս բաժանմունքներում, այնպես որ, խորհուրդ կտամ անհրաժեշտության դեպքում ընտրել այս բժշկական կենտրոնը»:

«Սլավմեդում» է իր աղջիկներին լույս աշխարհ բերել նաեւ Ելենա Ֆրոլովա-Պրոֆանովան, ով եւս շատ գոհ է այնտեղի սպասարկումից. «Այո՛, ես իսկապես գոհ եմ բուժհաստատության բարձրակարգ ծառայություններից եւ այնտեղի սպասարկումից: Ինձ իմ ընկերուհին էր խորհուրդ տվել, եւ ես էլ միանշանակ մյուսներին նույնպես խորհուրդ կտամ»:

Նշենք, որ «Սլավմեդ»  բժշկական  կենտրոնի ծննդատունն ունի բարձրագույն՝ 3-րդ կատեգորիա եւ հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մաս, որտեղ հսկվում եւ ծննդալուծվում են  ցածր եւ բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով:

Հղիությունը հաստատվելուց հետո կինը կարող է հաշվառվել «Սլավմեդի» ծննդատանը  եւ 9 ամիսների ընթացքում գտնվել բժիշկների հսկողության ներքո: Ընդ որում, նա հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչեւ ծննդաբերություն եւ հետծննդյան շրջան: Ծննդատանը  ստեղծված է ներդաշնակ մթնոլորտ, որտեղ մասնագետներն ընտանեկան բժշկի կարգավիճակում են, եւ որտեղ հղիներն իրենց հարմարավետ եւ ապահով են  զգում: Ծննդատունը ներդրել  է տան մոդելը.  այստեղ հղիներն իրենց հիվանդասենյակը դիտարկում են որպես տան շարունակություն:

Գործելով 2014 թվականից` ընդամենը 3 տարվա ընթացքում «Սլավմեդի» ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատան բժիշկները մինչ օրս ծնունդ են տվել շուրջ 2000 երեխայի: Նկատելով բուժման արդյունքը, արագ վերականգնման ընթացքը`  շատերը նշում են, որ հետագայում երկրորդ հղիության ժամանակ կրկին նախընտրել են հենց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունը: