Հայաստանում իրականացվում են աշխատանքներ պսորիազով ու այլ քրոնիկ մաշկաբանական հիվանդություններով հիվանդների ազգային գրանցամատյան (ռեեստր) ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մաշկաբանության ու սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը։
Նրա խոսքով՝ ռեեստրում հավաքվելու են հիվանդների, նրանց վիճակի, նրանց հիվանդության ծանրության, սրացման ժամանակաշրջանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը եւ նույնիսկ տվյալներ նրանց ստացած բուժման ու իրականացված հետազոտությունների ու անալիզների վերաբերյալ։ Այդ բոլոր տվյալներով հնարավոր լինի հետեւել յուրաքանչյուր հիվանդի բուժման արդյունավետությանը, նաեւ վարել վիճակագրություն, որը կարեւոր է այդ հիվանդության բուժումն առավել ճիշտ կազմակերպելու համար։
Միքայել Սահակյանը նշեց, որ նման ռեեստրի ստեղծումը ծավալուն գործ է, բայց ինքը հույս ունի, որ մինչեւ 2018-ի վերջ ռեեստրը արդեն պատրաստ կլինի։
Հիշեցնենք, որ պսորիազը քրոնիկ հիվանդություն է, որով հիվանդանում է երկրագնդի բնակչության մոտ 2-4 տոկոսը։ Հայաստանում պսորիազով հիվանդ ավելի քան 600 մարդ տարեկան ստանում է ստացիոնար բուժում։






