Համեմատած օգոստոս ամսվա հետ (43) նկատվել է դեպքերի թվի նվազում, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ՝ ցուցանիշը մնացել է անփոփոխ։
Դեպքերը հիմնականում արձանագրվել են Արարատի մարզում՝ 4, Արագածոտնի մարզում՝ 3 դեպք, Արմավիրի մարզում 5 դեպք, Երեւան քաղաքում 3 դեպք։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բրուցելոզով հիվանդացության աճ էր արձանագրվել:
Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, հիվանդացության աճը պայմանավորված էր հունիսից հանրապետությունում իրականացվող հիվանդության բացահայտման ակտիվ աշխատանքներով եւ բրուցելոզի տեսանկյունից անբարենպաստ տնտեսությունների վերաբերյալ անասնապահական ծառայությունների տվյալների հիման վրա լաբորատոր հետազոտություններով:






