Մինչեւ 2017 թվականի վերջը Հայաստանում դիաբետով 90 հազար պացիենտ կլինի։ Տարեսկզբին նրանց թիվը հասնում էր 83 հազարի։ Այս մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը։
Նրա խոսքով՝ դիաբետով հիվանդ մարդկանց թիվը տարեցտարի աշխարհում աճում է, եւ Հայաստանը բացառություն չէ։ Ամեն տարի այստեղ գրանցվում է մոտ 7000-8000 նոր դեպք։ Դեռ 2000 թվականին Հայաստանում կար դիաբետով հիվանդ 40 հազար հիվանդ, իսկ 17 տարում այդ թիվը ավելի քան 2 անգամ աճել է։
Հայաստանում 65 հազար պացիենտ այսօր տառապում է 2-րդ տիպի շաքարային դիաբետից եւ դեղորայքային բուժում է ստանում։ Մնացած 18 հազարի մոտ կամ 1-ին տիպի դիաբետ է կամ 2-րդ տիպի դիաբետ՝ բարդացումներով, որը ինսուլինի թերապիա է պահանջում։
ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգը նշեց, որ աշխարհում արդեն կա ավելի քան 400 մլն դիաբետիկ, թեպետ 2000 թվականին նրանց թիվը 200 մլն էր։ Ակնկալվում է, որ 2020 թվականին դիաբետով հիվանդ մարդկանց թիվը կհասնի 500 միլիոնի։






