Բրիտանիայի բնակիչը սեռական բուռն հարաբերությունից հետո կորցրել է մի աչքի տեսողությունը: British Medical Journal պարբերականը նշում է, որ ավելի հավանական է, որ լարվածությունից նրա անոթը պայթել է:

29-ամյա երիտասարդը ակնաբուժական կլինիկայի շտապ բուժօգնության բաժին է բերվել ձախ աչքի կենտրոնական տեսողության  խախտման գանգատներով, որը նա նկատել է առավոտյան արթնանալիս: Բժիշկները ենթադրել են, որ տղամարդը Վալսալվայի հնարքն է կատարել. փորձել ուժեղ արտաշնչել, երբ բերանն ու քիթը փակ են, իսկ ձայնալարերը՝ կիպ, ինչը մեծացրել է ճնշումը կրծքավանդակի վրա:

Աճող ճնշման պատճառով աչքի արյունատար անոթները պայթել են, ինչը «սիրո անմոռաց գիշերվա» հետեւանք է եղել, պացիենտին քննելու ընթացքում հաստատել են բժիշկները: Սկզբում ախտորոշումը հաստատված չի եղել, այդ պատճառով պացիենտին խնդրել են նոր զննության գալ երեք օր հետո: Այդ զննման ժամանակ նրա հետ հանդիպել է ուրիշ մասնագետ, որն սկսել է երիտասարդի սեռական ակտիվությանը վերաբերող հարցեր տալ: Նա պատմել է այդ օրվան նախորդող գիշերն անցկացրած  սեռական բուռն հարաբերության դրվագի մասին: Դրանից հետո մասնագետն ախտորոշել է Վալսալվայի պոստկոիտալ ռետինոպաթիա:

Վալսալվայի ռետինոպաթիան բուժվում է կոնսերվատիվ եղանակով, եւ այդ գրգռվածությունը հաճախ ինքն իրեն անցնում է:

Հեմատոլոգներն ընդգծում են, որ Վալսալվայի հնարքը նաեւ կարող է հիշողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Դրանք բացատրվում են գլխուղեղի արյունատար անոթների վրա ինտենսիվ ճնշմամբ, որը բերում է այդ օրգանի կենտրոնական հատվածի արյան մատակարարման ժամանակավոր խախտման:

Պրոցեդուրան կիրառվում է ներգանգային ճնշման՝ արտաքին միջավայրի ճնշման հետ հավասարեցմամբ:

1998-ի հետազոտությունը պարզել է, որ այդ խախտումը կարող է հիշողության կորստի պատճառ դառնալ: