Հայաստանում 15 հազար մարդ կարող է իմանալ իր ՄԻԱՎ կարգավիճակը՝ օգտագործելով ինքնուրույն թեստավորման կոմպլեկտներ։ Նրանց նման հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդության հիմնադրամը, որի շրջանակում, ինչպես լրագրողներին ասաց ֆոնդի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, 2700 կամավոր խորհրդատվություններ կանցկացնեն Հայաստանի մարզերում ապրող երիտասարդների հետ եւ նրանց կառաջարկեն ինքնուրույն թեստավորում անցնել, որի արդյունքների մասին կարող է իմանալ միայն պացիենտը։

Կազմակերպիչների խոսքով՝ ծրագիրն առաջին հերթին ուղղված է աշխատանքային միգրանտներին, քանի որ հենց նրանց թվում է ՄԻԱՎ վարակը առավել տարածված։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է դիմել ֆոնդի մոտակա շրջանային կենտրոն, խորհրդատվություն ստանալ այն մասին, թե ինչ է ՄԻԱՎ–ը եւ ինչպես են դրանով վարակվում, որից հետո ցանկության դեպքում կարող է ինքնուրույն թեստավորման կոմպլեկտ ստանալ եւ օգտագործի այն առանձին սենյակում՝ օտար աչքից հեռու։

Նման կոմպլեկտների օգտագործման գլխավոր առանձնահատկությունն անանունությունն է։ Շատ մարդիկ ամաչում են դիմել լաբորատորիա, շարժական կլինիկա կամ ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոն։ Մինչեւ վերջերս, սակայն, դա ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու միակ տարբերակն էր։ Հայաստանի շատ բնակիչները հիմա կարող են թեստավորում անցնել նոր կոմպելկտներով, որոնք նրանց կտրամադրվեն անվճար։ Երիտասարդական ֆոնդի ներկայացուցիչները հույս ունեն, որ տեղացի գործարարները կհետաքրքրվեն նորամուծությամբ եւ կսկսեն ներկրել այն եւ վաճառել իրենց դեղատներում, ինչն էլ ինքնուրույն թեստավորումն ավելի հասանելի կդարձնի։

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասաց, որ Երիտասարդական ֆոնդի նախաձեռնությունը շատ կարեւոր է եւ ոչ միայն այն պատճառով, որ այն, բարձրացնելով ՄԻԱՎ վարակի հայտնաբերման հնարավորությունները, կնպաստի կայուն զարգացման ոլորտում ՄԱԿ նպատակներին հասնելուն, այլ նաեւ այնբ կօգնի բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը ՄԻԱՎ–ի մասին եւ նրանց ավելի գիտակից դարձնել։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի ՄԱԿ միավորված ծրագրերի հայկական գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում ՄԻԱՎ–ով ապրող 3 մարդուց միայն 2-ը գիտի, որ վարակված է։ Այս նախաձեռնության շրջանակում թեստավորում անցնելով՝ ավելի մեծաթիվ մարդիկ կարող է իմանալ իր կարգավիճակի մասին։

Լենա Նանուշյանը նաեւ նշել է, որ ինքնախտորոշումը չի կարող փոխարինել լաբորատոր ախտորոշմանը: Եթե պացիենտը դրական արդյունք է ստացել (այսինքն, եթե թեստը ցույց է տվել, որ նրա մոտ առկա է ՄԻԱՎ), նա պետք է դիմի ՁԻԱՀ-ի Կանխարգելման կենտրոն, որտեղ մասնագետները կհաստատեն կամ կհերքեն ախտորոշումը:

Ինքնախտորոշման թեստ անցնելը շատ հեշտ է. նախարար Լեւոն Ալթունյանն այն ցույց  տվել հայ լրագրողների ներկայությամբ:

Նշենք, որ ՄԻԱՎ վարակով ապրող հայերի 73 տոկոսը աշխատանքային միգրանտներն են, որոնք աշխատանքի ընթացքում Ռուսաստանում վարակվել են  եւ նաեւ նրանց զուգընկերները: Սակայն անհնար է հաշվել, թե աշխատանքային միգրանտների քանի տոկոսն այսօր ՄԻԱՎ ունի:

Այս հիվանդության տարածվածությունը մարդկանց շրջանում, որոնք ներարկումային թմրամիջոցներ են օգտագործում, ինչպես նաեւ ռիսկի մյուս խմբերում վերջին տարիներին նկատելիորեն նվազել է: 2010-ին ներարկումային թմրամիջոցներ օգտագործող  հայերի 10,7 տոկոսը ՄԻԱՎ վարակ ուներ, իսկ 2016-ին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 0,5 տոկոս:

Ինչ վերաբերում է մյուս խմբերին, եթե 2010-ին  սեքս բիզնեսում ներգրավված  տղամարդկանց 2,3 տոկոսն ու կանանց 1,2 տոկոսը ՄԻԱՎ վարակ ուներ, ապա 2016-ին այդ խմբերում ցուցանիշները նվազել են, համապատասխանաբար՝ մինչեւ 0,8 եւ 0,1 տոկոս: