Երկուշաբթի օրը, դեկտեմբերի 2-ին հաստատվել է մահացու H7N9 թռչնի գրիպի դեպք մարդու մոտ Հոնկոգնում, եւ վիրուսը շարունակում է տարածվել մայրցամաքային Չինաստանի մսահմաններից դուրս:
Որպես տնային ծառա աշխատող 36-ամյա ինդոնեզացի կինը շփում էր ունեցել թռչնի հետ. նա մեկնել էր Հոնկոնգից հյուսիս՝ Շենչժեն, Չինաստան, վարակվել H7N9-ով եւ սահմանային վիճակում հոսպիտալացվել էր երկուշաբթի երեկոյան, հաղորդել է տեղական առողջապահության կազմակերպության ներկայացուցիչ Կո Վինգ- Մանը, տեղեկացնում է Fox News-ը։






