ՀՎԿ փորձագետների գնահատմամբ՝ նույնիսկ ԱՄՆ-ում ՄԻԱՎ նոր դեպքերի 40 տոկոսը առաջանում է մարդկանց հետ շփումից, որոնք չգիտեն, որ ՄԻԱՎ կրողներ են: Դրա հետ մեկտեղ, մինչախտորոշումային ժամկետը կրճատվում է, գոնե ԱՄՆ-ում; Այսպես, 2011-ին վարակման պահից մինչեւ ախտորոշում միջին ժամկետը կազմում էր 3,7 տարի, այն դեպքում, երբ 2015-ին այդ ժամկետը կրճատվել է մինչեւ 3 տարի: Փորձագետները գտնում են, որ այդ ցուցանիշի բարելավումը նշանակալի է:
Սակայն այդպիսի ցուցանիշների ոչ բոլոր երկրներում են հասնում: Եւ առանձին խնդիր են հարուցում, այսպես կոչված, «ՄԻԱՎ ընդդիմադիրները»: Դա ՄԻԱՎ վարակը ժխտող շարժում է, որը հեռացվել է աշխարհի երկրների մեծ մասում, սակայն դեռ ակտիվ է Ռուսաստանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ՄԱԿ Միացյալ ծրագրի աշխատակիցների տվյալներով, Ռոըսաստանի ՄԻԱՎ վարակակիրների կեսից քիչն է հակառետրովիրուսային բուժում ստանում, եւ մասամբ դա տեղի է ունենում «դավադրության տեսությանը հավատալու» պատճառով:
Ռուսաստանում վարակի տարածման մասշտաբը գնալով ավելի սարսափեցնող է դառնում: Հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի ավելի քան 900 հազար քաղաքացի այժմ ՄԻԱՎ վարակ ունի եւ, վիճակագրորեն, յուրաքանչյուր 60 րոպեում վարակի 10 նոր դեպք է գրանցվում:






