Մարդն իր կյանքի ընթացքում պետք է միշտ հոգ տանի իր ոտքերի մասին, դրանց ապահովելով առավելագույն հարմարավետություն, համարում է պոդոլոգ Հասմիկ Աղուզումցյանը։ Թե ոտնաթաթի ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կյանքի ընթացքում, եւ ինչպես դրանցից խուսափել՝ մեր տեսանյութում։

  • Ավելորդ քաշը ոտքերի ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել:
  • Նստակյաց աշխատանքը կարո՞ղ է ոտքերի հիվանդության առաջացման պատճառ դառնալ:
  • Ինչո՞ւ է երկար ժամանակ կանգնած մնալը վնասակար ոտքերի համար:
  • Ինչպիսի՞ կոշիկ պետք է գնել երեխայի համար:
  • Բարձրակրունկ կոշիկները ի՞նչ վտանգ են պարունակում կանանց համար:
  • Իսկ ինչպե՞ս կարող են կանայք լինել և՛ ոճային, և՛ պահպանել ոտքերի առողջությունը:
  • Վալգուսային դեֆորմացիան (կոճը) բուժվո՞ւմ է:
  • Ինչո՞ւ են մեր զինվորները բանակից վերադառնում ոտքերի հիվանդություններով:
  • Հարթաթաթությունը բնածին, թե՞ ձեռքբերովի հիվանդություն է:
  • Հարթաթաթությունը հնարավո՞ր է բուժել:
  • Մարդիկ կան, որոնց ոտքերը անընդհատ քրտնում են։ Ո՞րն է պատճառը։