Դժվար է ասել, թե ինչքանով մեր այսօրվա գործողությունները ազդեցություն կթողեն մեր ապագա սերունդների վրա կամ կլինե՞ն նրանք ընդհանրապես:
Մի քանի տարի առաջ Վաշինգթոն նահանգի համալասարանի հետազոտողներն ուսումնասիրել են, ինչպես են քիմիական նյութերն ազդում էմբրիոնալ կենդանիների սեռի վրա, եւ ցնցող բացահայտում են արել. դեռ ներարգանդային կյանքում առնետներին ենթարկելով միջատասպան մետոքսիքլորի ազդեցությանը, նրանք տեսան, թե ինչպես քիմիական նյութն ազդեց նրանց արական սեռի սերուդների վրա: Մի շարք այլ հետազոտություններ, օգտագործելով լայն սպեկտրի էկոլոգիական սթրեսորներ, համանման արդյուքներ ստացան:
Ինչպես իրենց հայրերի մոտ, այնպես էլ հաջորդ սերնդի արական սեռի առնետների մոտ մետոքսիքլորի ազդեցությամբ նկատվեց սերմի քանակի կրճատում, եւ անպտղության ավելացում, չնայած այս սերունդը քիմիական նյութի ուղղակի ազդեցությանը չէր ենթարկվել:
Թեպետ այս հետազոտությունների մեծամասնությունը կատարվել էր կրծողների վրա, նախնական տվյալները ցույց են տալիս, որ քիմիական նյութերը կարող են ազդել նաեւ մարդկային սերունդների վրա:
Այս քիմիական նյութերը որոշակի վտանգներ են պարունակում մարդու համար.վերարտադրողական խանգարումներ, սրտի հիվանդություններ, ուսուցման հանդեպ անկարողություն, ընկճախտ եւ քաղցքեղ, հայտնում է Medical News Today-ը:
Միայն նրա համար, որ շուկան լի է վատ ապրանքով, դա դեռ չի նշանակում, որ դուք չեք կարող լավը գտնել՝ դրանց փոխարեն օգտագործելու համար: Խուսափեք պլաստմասե արտադրանքից, դրանց փոխարեն ընտրեք ապակեղեն:
Ձեր երեխաներին, թոռներին եւ ծոռներին ժառանգություն թողեք կապույտ աչքեր, ձախլիկություն եւ սիրելի շոկոլադե բլիթի գաղտնիքը, բայց ոչ քիմիական նյութերի ազդեցությունը:






