Մեքսիկացի Էսքիվել Կաբրերային՝ 48 սմ երկարությամբ առնանդամվ տղամարդուն հաշմանդամ են ճանաչել, հաղորդում է International Business Times UK-ը։ 54-ամյա տղամարդը պնդում է, որ մինչեւ ծնկները հասնող սեռական օրգանը խանգարում է իրեն աշխատել։

Կաբրերան ապրում է մեքսիկական Սալտիլյո քաղաքում, պետական նպաստ ստանում եւ սնվում անվճար ճաշերով։ 

Նա հրաժարվում է առնանդամը կարճացնել վիրահատական եղանակով, քանի որ հույս ունի կարիերա անել պոռնոֆիլմերում։ Մի քանի ամիս առաջ նրան իսկապես դեր էին առաջարկել նման մի ֆիլմում, սակայն նախագծի ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Բժիշկները կասկածներ ունեն, որ Կաբրերան ծնվել է սովորական առնանդամով, սակայն դեռահասության շրջանից ծանրության միջոցով ձգել է սեռական օրգանը։