Քաղցկեղը առաջին հիվանդությունն է, որի ժամանակ բժիշկներն անհատական բուժում են կիրառում, հիմնվելով գենետիկական տվյալների վրա եւ համաձայնեցնելով այն հետագա քիմիոթերապիայի հետ: Սակայն քաղցկեղը նաեւ առաջին հիվանդությունն է, որի ժամանակ կանխարգելումը նույնպես անհատական է, հաղորդում է Fox News-ը:

Գիտնականների կողմից ասպիրինի հաստ աղու քաղցկեղի վտանգն իջեցնելը հայտնաբերելուց երկու տասնամյակ անց նոր հետազոտությունը պնդում է, որ ասպիրինից օգուտ կարող են ստանալ միայն որոշակի ֆերմենտի բարձր մակարդակներ արտադրող գենով մարդիկ:

15-PGDH կոչվող ֆերմենտը եւ ասպիրինը, երկուսն էլ ազդում են պրոստագլանդինների վրա: Այս մոլեկուլները նպաստում են հաստ աղու բջիջների աճին, ինչպես նաեւ բորբոքմանը: Այս երկու գործոններն էլ մեծացնում են քաղցկեղի հավանականությունը:

Բոսթոնում գտնվող մասաչուսեթսյան ընդհանուր հիվանդանոցի բժիշկ Էնդրյու Չանը եւ իր թիմն ուսումնասիրել են 127 865 մասնակիցների հիվանդության թերթիկները, որոնցից 270-ը հիվանդ են եղել հաստ աղու եւ ուղիղ աղու քաղցկեղով եւ որոնց համար Բոսթոնի թիմը ասպիրինի օգտագործման հաշվառում է կատարել:

Ֆերմենտի բարձր մակարդակներ արտադրող ԴՆԹ-ով մարդկանց մոտ ասպիրինի պարբերաբար օգտագործումն իջեցնում է ուղիղ աղու քաղցկեղի վտանգը 2 անգամ եւ հնարավոր է նույնիսկ 2/3-ով: Ֆերմենտի ցածր մակարդակով մարդկանց մոտ ասպիրինի օգտագործումն իջեցնում է քաղցկեղի վտանգն ընդամենը 10%-ով եւ հնարավոր է նույնիսկ բարձրացնում է այն: