Շվեյցարական Roche դեղագործական ընկերությունը ձեռք է բերում ամերիկյան  Ignyta Inc ընկերությունը, որը մասնագիտանում է ուռուցքաբանության ոլորտում բուժման նոր մեթոդների վրա։ Ակնկալվում է, որ 1․7 մլրդ դոլար արժողությամբ գործարքը կկայանա 2018-ի առաջին կեսին։ 

Ignyta-ն, որը տեղակայված է Սան Դիեգոյում, կենտրոնանում է հազվագյուտ սպեցիֆիկ մուտացիաներ կրող քաղցկեղային հիվանդություններով հիվանդների բացահայտման, թեստավորման ու բուժման վրա։  Ignyta entrectinib մոլեկուլը CNS-ակտիվ տիրոզինկինազայի ինգիբիտորն է ու մշակվում է այն ուռուցքների համար, որոնք պարունակում են ROS1 կամ NTRK օնկոգեների միաձուլում։

«Քաղցկեղը շատ բարդ հիվանդություն է ու շատ հիվանդներ են տառապում մուտացիաներից, որոնք դժվար է հայտնաբերել ու բուժել։  Ignyta-ի հետ համաձայնագրի հիմքում  Roche-ի ռազմավարությունն է ՝ ընտրել բուժում օնկոհիվանդների համար, ու այն թույլ կտա ընկերությանը ընդլայնել ու ամրապնդել իր պորտֆելը ուռուցքաբանական ոլորտում»,- հայտնել է Roche Pharmaceutical-ի գլխավոր տնօրենը։