ԱՄՆ-ում հավանություն է ստացել La Jolla դեղագործական ընկերության Giapreza (angiotensin II) դեղամիջոցը, որը նախատեսված է դիստրիբուտիվ շոկի ժամանակ վտանգավորության աստիճանի ցածր ճնշման բուժման համար։ Սակայն այդ դեղամիջոցը կարող է հանգեցնել թրոմբների գոյացմանը ու այն պետք է շատ զգույշ գործածել, հայտնում է Reuters-ը։
FDA–ի կողմից հավանություն ստանալուց հետո ընկերությունը մտադիր է արդեն գալիք տարվա մարտից սկսել այդ դեղամիջոցի վաճառքը։ Giapreza-ն նախատեսված է շոկի վիճակում հիվանդներին ներկարկելու համար, երբ զարկերակային ճնշման մակարդակը հասնում է կրիտիկական ցածր նիշի ու ուղեղը, երիկամներն ու մյուս օրգանները չեն կարողանում նորմալ գործել։
Դեղամիջոցը կարող է հանգեցնել թրոմբների առաջացմանը, դրա համար էլ այն պետք է կիրառել թրոմբոլիտիկ դեղամիջոցների հետ միասին։






