Սիդնեյի համալսարանի գիտնականները 3D պրինտերով տպագրված կերամիկայից նոր ոսկրային իմպլանտներ են ստեղծել: Այս մշակման շնորհիվ ոսկորներն ավելի արագ են սերտաճում, ըստ որում՝ ինչ-որ ժամանակ անց իրենք իմպլանտները ոսկրային հյուսվածքով են ծածկվում:

Պրոֆեսոր Հալա Ցրեյքաթի ղեկավարած գիտնականների խումբը մի քանի տարի շարունակ զբաղվել է վնասվածքներից հետո վերջույթների վերականգնման խնդրի հետազոտությամբ: Ինչպես հայտնի է, ծանր կոտրվածքները երկար են ապաքինվում, ըստ որում՝ նույնիսկ առողջանալու դեպքում չի կարելի խոսել վերջույթի լիարժեք աշխատունակության մասին՝ ոսկորները կարող են սխալ սերտաճել:

Տարբեր նյութերի ուսումնասիրման ընթացքում մասնագետները որոշել են կերամիկական պրոթեզների ստեղծման համար 3D պրինտեր օգտագործել: Այս դեպքում իմպլանտները մշտապես ձեռքի տակ են, եւ դրանք հնարավոր է արագ ու կարեւորը՝ անհրաժեշտ քանակությամբ պատրաստել:

Կերամիկական իմպլանտների միջոցով, որոնք ժամանակի ընթացքում ոսկրային հյուսվածքով են պատվում, կարելի է կոտրված վերջույթներն արագ վերականգնել: Մեկ տարի առաջ վերջույթների հաջող վերականգնման ցուցանիշը կազմում էր մոտ 25 տոկոս, սակայն մեկ տարի անց Ցրեյքիթի ղեկավարությամբ գիտնականների խումբը կարողացել է գրեթե 90 տոկոս դեպքերում հաջողության հասնել: Իմպլանտների հարմարվելուց հետո հիվանդները գիպս կկրեն մեկ ամսից ոչ ավելի: