Սանտա Կլաուսի առողջության վրա կարող էին բացասաբար անդրադառնալ երկար տարիներ խերեսի ու կարկանդակների օգտագործումը եւ գիշերային հերթափոխում աշխատելը: Ավելին՝ նա իր ապրելու կերպով վատ օրինակ է ծառայում երեխաների համար, պնդում են Ընդհանուր պրակտիկայի բժիշկների թագավորական քոլեջի (Royal College of General Practitioners (RCGPs)) մասնագետները:

Նրանց խոսքով՝ Սանտայի մարմնի զանգվածի ինդեքսը հավանաբար շատ բարձր է: Իսկ ավելորդ քաշի առկայությունը, ինչպես հայտնի է, գերազանցում է հիպերտոնիայի, դիաբետի, քաղցկեղի եւ առողջական այլ խնդիրների հավանականությունը:

Իրանի մեծ ընդգրկումը, սխալ սնվելը եւ ալկոհոլի օգտագործումը կապում են նաեւ հոդատապի հետ: Սա մետաբոլիկ խանգարում է, որի դեպքում հոդերում եւ մարմնի տարբեր հյուսվածքներում կուտակվում են աղային բյուրեղներ՝ մոնոաղերի կամ միզաթթվի ձեւով, ինչը բորբոքում եւ ցավեր է առաջացնում: Սանտա Կլաուսի կոշտ սեւ երկարաճիտները վտանգավոր են արյունատար անոթների համար, չնայած ակտիվությունը մի փոքր նվազեցնում է խնդիրների առաջացման հավանականությունը:

Հայտնի չէ, թե Սանտան ում հետ է ապրում: Հնարավոր է, որ նա տառապում է մենակությունից եւ սոցիալական մեկուսացումից: Դրանից բացի, նա նախքան տոնն ընկած շաբաթվա ընթացքում բախվում է սթրեսի եւ քնի պակասի խնդրին:

Փորձագետները նշում են, որ Սանտա Կլաուսը մի կողմից լավ վարքն է հաստատում եւ սովորեցնում է տալ, այլ ոչ թե ստանալ: Սակայն հարկ է, որ նա նաեւ քարոզի առողջ կենսակերպ վարելը: