Հղի կանանց կողմից D վիտամինով եւ ֆոլաթթվով հավելումների օգտագործումը օգտակար է ապագա երեխայի առողջության համար, պնդում են բրիտանացի գիտնականները:
Այս վիտամինները ոչ միայն դրական են ազդում ընկերքի վրա, որը պտղին թթվածին եւ սնուցող նյութեր է մատակարարում, այլ նաեւ, ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, խթանում է պտղի իմունային համակարգը՝ նպաստելով ապագա երեխայի առողջ օրգանների զարգացմանը:
Հետազոտողների կարծիքով՝ D վիտամինը բարելավում է արգանդաընկերքային արյան շրջանառությունը, որի խանգարումը նկատվում է հղիների 6 տոկոսի մոտ:
Մեծ Բրիտանիայում կանաց խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել մոտ 400 գրամ ֆոլաթթու եւ գրեթե 10 միկրոգրամ D վիտամին: Հղիներին խորհուրդ է տրվում հավելումներն օգտագործել մինչեւ հղիանալը կամ վերարտադրողական վիճակի վաղ փուլերում:






