Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան անվտանգ է հին մոդելի կարդիոխթանիչով կամ պատվաստվող դեֆիբրիլյատոր ունեցող հիվանդների համար: Նախկինում համարվում էր, որ ՄՌՏ-ն անվտանգ է միայն FDA կողմից հաստատված որոշակի ցանկի մոդելների համար: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է The New England Journal of Medicine գիտական պարբերականում:
Հնարավոր խնդիրների կանխարգելման համար կարդիոխթանիչներով հիվանդները ՄՌՏ անցնելիս ստիպված էին ժամանակավորապես փոխել կարգավորումները, ապա՝ վերադառնալ նախնական վիճակին:
Միայն նոր սարքերը ունեն «ՄՌՏ-ի հետ համատեղելի» կարգավիճակ, սակայն նման հաստատված սարքերի քանակը սահմանափակ է: Ընդ որում, միայն նոր սարքի դեպքում է ապահովագրությունը փակում ՄՌՏ-ի ծախսերը, իսկ եթե հիվանդըի կարդիոխթանիչը հին մոդելի էր, ապա նա ստիպված էր վճարել սեփական գրպանից:
Գիտնականները պարզել են որ շատ դեպքերում իրականում որեւէ խնդիր չկա: Սա ցույց են տվել 200 հիվանդի մասնակցությամբ թեսթերը, ում ՄՌՏ է արվել՝ ներառյալ կրծքավանդակի սքանավորումը: Միայն մեկ դեպքում էր ՄՌՏ-ն իսկապես հակացուցվել՝ սրտային սարքի վիճակի պատճառով:






