Թոքերի քաղցկեղը շուտով կանանց մոտ կդառնա քաղցկեղից մահվան հիմնական պատճառը՝ առաջ անցնելով կրծքագեղձի քաղցկեղից: Դա տեղի կունենա ծխախոտի այն քանակի պատճառով, որ կանայք ծխել են վերջին 50 տարում:
Նոր զեկույցում ասվում է, որ մինչեւ 2014թ.-ը Եվրամիության 27 երկրներում թոքերի քաղցկեղով կանանց մահվան ցուցանիշը կաճի 8%-ով, հաղորդում է The Daily Mail-ը:
Միլանի համալսարանի հետազոտողները եկել են եզրակացության, որ կանանց համար աճող մահվան սպառնալիք է հանդիսանում թոքերի քաղցկեղը, իսկ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը սպառնում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:
Վերլուծությունը ցույց է տվել, որ քաղցկեղից մահվան դեպքերի բացարձակ թիվը ավելացել է 2009 թվականից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակվել են Եվրամիությունում մահվան ցուցանիշների վերջին տվյալները:






