Microsoft ընկերության եւ իր իսկ հիմնադրած Bill & Melinda Gates հիմնադրամի նախագահ Բիլ Գեյթսը համարում է, որ պատվաստանյութերը հանդիսանում են մարդկային կյանքերի փրկության ամենաէժան միջոցներից մեկը: Նա իր Twitter-ում գրառում է կատարել՝ հավալելով թվիթը UNICEF-ի պատվաստումների օգուտի վերաբերյալ գրաֆիկով:
Գրաֆիկների համաձայն՝ պատվաստանյութերը կանխում են բազմաթիվ հիվանդություններից եւ փրկում են միլիոնավոր կյանքեր: Օրինակ՝ АКДС (ադսորբացված կապույտհազ-դիֆթերիա-փայտացում հնգավալենտ պատվաստանյութ) պատվաստանյութը տարեկան ավելի քան 250 հազար մահ է կանխում, հաղորդում է The Medical Daily-ն:
Այնուամենայնիվ իր թվիթի վերաբերյալ Գեյթսը ինչպես դրական այնպես էլ բացասական արձագանքներ է ստացել: Որոշ օգտատերեր ծափահարել են նրան, մյուսները հայտարարել, որ պատվաստումը նրանց երեխաների մոտ աուտիզմի պատճառ է դարձել:
Նշենք որ Bill & Melinda Gates հիմնադրամը ամբողջ աշխարհում խրախուսում է պատվաստումները: Չնայած զգալի հաջողություններին, այնուամենայնիվ ամբողջ աշխարհում երեխաների պատվաստանյութերի անբավարարություն կա, ասվում է հիմնադրամի վեբ կայքում:
Ըստ UNICEF-ի տվյալների՝ պատվաստանյութի արժեքը ԱՄՆ դոլարով կազմում է 1 դոլարից էլ պակաս, սակայն աշխարհի աղքատ երկրներից շատերի համար նույնիսկ դա անհասանելի է:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-30-ը նշվում է իմունիզացիայի համաշխարհային շաբաթը:






