Կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է արդյունավետորեն ոչնչացնել գրիպի վիրուսները եւ միաժամանակ շարունակել անվտանգ լինել մարդկանց համար, հաղորդում են Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականները:
Հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ գիտական լաբորատորիաներում մշտապես օգտագործվում են ուլտրամանուշակագույն լամպեր: Սակայն ՈՒՄ լամպերով աշխատանքի ժամանակ մարդկանց խորհուրդ չի տրվում մտնել շենք, քանի որ ՈւՄ ճառագայթումը զանգվածային վնաս է հասցնում ԴՆԹ-ին՝ հանգեցնելով մուտացիաների եւ բջիջների մահվան:
Սա նաեւ սահմանափակում է այս մեթոդի կիրառումը: Եթե հնարավոր լիներ օգտագործել ՈՒՄ լամպերը առանց մարդկանց վնասելու, նրանք կօգնեին կանխել զանգվածային համաճարակները հասարակական տրանսպորտում եւ դպրոցներում, գյուղատնտեսական ձեռնարկություններում եւ պարզապես վիրահատության ժամանակ վիրահատության սենյակում դրանց կիրառման դեպքում: Նման հեռանկար կարող է բացվել Դեյվիդ Բրեների (David Brenner) եւ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի իր գործընկերների աշխատանքի միջոցով:
Ատանդարտ ՈՒՄ ճառագայթումը կատարվում է 254 նմ երկարությամբ ալիքների կիրառմամբ, որոնք կարող են ներթափանցել մաշկի եւ աչքերի մակերեւույթ, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի եւ կատարակտի զարգացման: Ուստի գիտնականները դիմել են ուլտրամանուշակագույն կարճ ալիքի կիրառմանը: Փորձերը ցույց են տվել, որ այդ ճառագայթումը արդյունավետորեն ոչնչացնում է տվյալ մակերեսի բակտերիալ բջիջները եւ չի վնասում փորձին մասնակցող մկներին:
Իրենց փորձերի ժամանակ գիտնականները գրիպի վիրուսի պրեպարատը տարածել են փորձարարական խցիկում եւ 222նմ երկրարությամ ալիքով ՈւՄ ճառագայթում իրականացրել։
Դրանից հետո, նստվածքային նմուշները հավաքվել եւ ներարկվել են կենդանի բջիջների մեջ: Պարզվել է, որ ՈւՄ-ի բուժման արդյունքում պրեպարատը դառնում է ոչ ակտիվ, մինչդեռ վերահսկվող խցիկում, որը չէր ճառագայթվել, նրան հաջողվել է գոյատեւել եւ վարակել մյուս բջիջներին:
Փորձերում օգտագործվել են ուլտրամանուշակագույն լամպեր կրիպտոնի եւ քլորի խառնուրդի հիմքով՝ ստեղծելով ճառագայթման 207-ից մինչեւ 222 նմ դիապազոն, իսկ «լրացուցիչ» ֆոտոնները հանվել էին լույսի ֆիլտրերի միջոցով: Այժմ գիտնականները պետք է ցույց տան, որ նման աղբյուրներն արդյունավետ են պաթոգեն մանրէների լայն շրջանակի դեմ եւ լիովին անվտանգ են մարդկանց համար:






