Ապրիլի 24-ի երեկոյան Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 35-ամյա տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից, տղամարդը թունավորվել էր՝ խմելով բզեզի դեմ օգտագործվող օրգանական նյութ (այսպես կոչված «ժուկի թույն»)։

Հիվանդանոց ընդունվելիս՝ 35-ամյա Ա.Օ.-ն շատ ծանր վիճակում էր, սակայն այս պահին բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում, բայց դեռ պարզ չի, թե երբ նա ամբողջովին կապաքինվի եւ դուրս կգրվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայաստանում արձանագրվել էր եւս մեկ թունավորման դեպք՝ հանգստացնող դեղորայքի չարաշահումից։

Տղամարդը թունավորվել էր դեղորայքի չարաշահումից