Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Աֆրիկայում գրանցված լիստերիոզի բռնկումը արդեն 61 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնել է ՀԱՀ առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՀԱՀ-ում արդեն լաբորատոր հաստատում են ստացել լիստերիոզի 727 դեպք: Ամենամեծ թվով դեպքերը՝ 442, գրանցվել են Խաուտեն նահանգում, որտեղ սպանդանոց կա, եւ այնտեղ մեկ ամիս առաջ հայտնաբերվել են ինֆեկցիայի հարուցիչները: Եվս 92 դեպք գրանցվել է Արեւմտյան Քեյփում:
Ինչպես նշել է նախարարը, բռնկման աղբյուրը պարզելու համար կատարվում է բակտերիայի գենոմի հետազոտություն:
Լիստերիոզը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչները՝ լիստերիայի բակտերիաներն են, որոնք բազմանում են հողի, ջրի եւ բույսերի մեջ: Կերի միջոցով այս բակտերիաներով վարակվում են տնային թռչուններն ու անասունները, իսկ բանջարեղենի եւ անասնաբուծության մթերքների միջացով՝ մարդիկ: Սնունդի մեջ նոր կթած կաթի եւ հում բանջարեղենի օգտագործումը մարդու համար առավելագույն վտանգ է ներկայացնում:






