Իսրայելում ուլտրաձայնային հետազոտությամբ նորածնի մոտ խոշոր տերանոման (հրեշ ուռուցք) հայտնաբերել էին դեռեւս մինչեւ նրա ծնվելը. աղջկա գլխին եւ կրծքավանդակին կպած ուռուցքը (ամենայն հավանականությամբ, նրա չզարգացած երկվորյակ քույրը) նրա արտերիայից էր արյամբ սնվում:

Քանի որ ուռուցքը շատ մեծ էր եւ սպառնում էր աղջկա կյանքին, մոր հղիության 34-րդ շաբաթում ՌԱՄԲԱՄ բժշկական կենտրոնում կեսարյան հատում է կատարվել, որից հետո նորածնին վիրահատարան են տեղափոխել:

Հսկայական ուռուցքի հեռացման վիրահատությանը մասնակցել է մոտ 50 բժիշկ եւ բուժքույր: Նրանց խնդիրն էր 1 կգ քաշ ունեցող ուռուցքն անջատել աղջկա մարմնից, որն ընդամենը 2 կգ էր կշռում: Մասնագետները փակել են հիմնական արյունատար անոթները, որոնք արյուն էին մատակարարում տերատոմային, որպեսզի հետագայում խուսափեին արյան մեծ կորստից: Այնուհետեւ նրանք քայլ առ քայլ ուռուցքն անջատել են գանգից, ծնոտներից, պարանոցից, կերակրափողից եւ շնչափողից:

Վիրահատությունն հաջող է անցել, եւ աղջկա կյանքը, ում անունը չի հրապարակվում, փրկվել է: