Մասսաչուսեթսի ընդհանուր հոսպիտալում անցկացված ոչ մեծ հետազոտությունը ցույց է տվել, որ Clostridium difficile bacteria ռեցիդիվող վարակից առաջացած քրոնիկական փորլուծությամբ մարդկանց բուժման ժամանակ կղանքային տրանսպլանտատների համար սառեցված նյութի օգտագործումը նույնքան արդյունավետ է եղել, որքան թարմ կղանքի օգտագործումը:

Ըստ WebMD տվյալների, ամեն տարի C. Difficile-ն ԱՄՆ-ում հոսպիտալացմամբ 250 000 վարակ է առաջացնում՝ 14 000 մահացությամբ: Կղանքային տրանսպլանտատները բուժում են C. Difficile-ի վարակները, վերականգնելով աղիքային բակտերիաների բնականոն փոխհարաբերությունը, բացատրել են հետազոտողները:

Նրանք ցույց են տվել, որ թարմ կղանքով տրանսպլանտատները արդյունավետ են 90%-ով: Սակայն կղանքային նյութի հնարավոր դոնորների սկրինինգը կարող է ծախսատար եւ աշխատատար լինել: Սառեցված, նախօրոք մշակված դոնորական կղանքի պաշար ունենալով կարելի է փոխպատվաստել կղանքային տրանսպլանտատները շատ ավելի մեծ թվով հիվանդների, պնդում են բժիշկները:

Հետազոտությանը մասնակցել են C. Difficile-ի վարակով 20 հիվանդ (3-ը՝ երեխաներ), որոնց հակաբիոտիկներով բուժումը չէր օգնել:

Նրանք սառեցված կղանք ստացել են կոլոնոսկոպիայի, կամ քթից եւ կոկորդից ստամոքս մտցված հատուկ խողովակի միջոցով:

Բուժման արդյունավետության ցուցանիշը նույնպես կազմել է 90%, ինչը համապատասխանում է թարմ կղանքային տրանսպլանտատներով բուժմանը՝ համաձայն  Clinical Infectious Diseases ամսագրում օնլայն հրապարակված հոդվածի: