Մարդու աճի հորմոնի (ՄԱՀ) սննդային հավելումները իջեցնում են սրտային հիվանդությունների, սեռական խնդիրների եւ այլ հիվանդությունների վտանգը: Սակայն Wall Street Journal-ում վերջերս հրապարակված զեկույցում սննդային հավելումների վերաբերյալ կասկած էր արտահայտվել: Դրանք կապել էին քաղցկեղի առաջացման բարձր վտանգի հետ, հաղորդում է Newsmax Health-ը:
Սակայն «Հորմոնային լուծում» գրքի հեղինակ Էրիկա Շվարցը հայտարարել է, որ WSJ-ում հրապարակված հաշվետվությունը աղավաղում է մարդու աճի հորմոնի վերաբերյալ վերջին հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հորմոններով բուժումը արդյունավետ եւ անվտանգ է, եթե նշանակվում է փորձառու մասնագետի կողմից:
Նա նշել է, որ ԱՄՆ դեղորայքի եւ սննդի վերահսկման գործակալությունը թույլատրել է ՄԱՀ-ը հորմոնային անբավարարությամբ մարդկանց համար: Խնդիր կարող է առաջանալ, եթե բուժումն սկսել ինքնուրույն կամ ոչ փորձառու բժշկի ղեկավարությամբ:
WSJ- ի հետազոտության մասին խոսելիս, նա նշեց, որ «այդ հետազոտությունը պարզապես ցույց է տվել, որ սպիտակուցային սննդով սնվող 50-65 տարեկան մարդիկ մահվան եւ քաղցկեղի վտանգի 75%-ով բարձր հավանականություն են ունեցել... դա ոչ մի կերպ կապված չէ ՄԱՀ-ի հետ»:
Նշենք, որ WMJ-ում հրապարակված՝ հարավային Քալիֆորնիայի համալասարանի կողմից 50-65 տարեկան մարդկանց մոտ կատարած հետազոտության մեջ նշվում էր, որ նրանց մոտ ՄԱՀ-ի օգտագործման հետ կապված IGF-1 քիմիական նյութի մակարդակը բարձր է եղել, ինչը վկայում է մահացության եւ քաղցկեղի բարձր վտանգի մասին:
Աճի հորմոնը, որն օգնում է խթանել բջիջների աճը եւ բազմացումը, որպես կանոն նշանակում են վատ աճող երեխաներին եւ դեռահասներին: Սակայն տարեց մարդիկ նույնպես այն օգտագործում են սրտի առողջությունը, մաշկի արտաքին տեսքը, մկանային տոնուսը եւ լիբիդոն բարելավելու համար:
Էստրոգեն եւ տեստոստերոն հորմոնների նման, աճի հորմոնի մակարդակները նույնպես տարիքի հետ նվազում են: Բժիշկ Շվարցը պնդում է, որ առողջության եւ կենսական ուժերի պահպանման համար տարեց հասակում դրանք պետք է փոխարինել կենսաբանորեն նման հորմոններով:






