Գրեթե ամեն վեցերորդ աշխատողն այնպես է հոգնում աշխատանքի վայրում, որ շաբաթական մեկ անգամ քնում է իր աշխատասեղան վրա, հաղորդում է The Daily Mail-ը:
Աշխատանքի տեղավորման հարցերով զբաղվող Virgin Pulse ընկերության հետազոտությունը հիմնված է ԱՄՆ-ում 1140 աշխատակիցների շրջանում կատարված հարցումների վրա:
Արդյունքները ցույց են տվել, որ աշխատակիցների 76%-ը գրեթե ամեն օր հոգնածություն է զգացել, իսկ 30%-ը քնի որակից եւ տեւողությունից դժգոհ կամ չափազանց դժգոհ է եղել:
Հարցվածների 72%-ը հայտարարել է, որ զուգընկերը չի թողնում իրենց քնել, իսկ 69%-ը գանգատվել է աղմուկից:
Չափազանց լուսավորված սենյակը խնդիր է եղել մարդկանց 53%-ի համար, իսկ 40%-ը հայտնել է, որ իրենց ներքնակները շատ անհարմար են:
«Նորմալ չքնող աշխատակիցները չեն կարող կենտրոնանալ աշխատանքի վրա, որոշումներ ընդունել եւ հաղթահարել սթրեսային իրավիճակները: Իրենց աշխատակիցների ավելի առողջ կենսակերպը խրախուսելու համար գործատուները հաճախ իրենց առողջության ապահովագրության գործակալների միջոցով կենտրոնանում են պարզապես դիետաների եւ ֆիզիկական վարժությունների վրա՝ մոռանալով այնպիսի կարեւոր արարողակարգի մասին, ինչպիսին քունն է»,- հայտարարեցլ է հետազոտության հեղինակ եւ Virgin Pulse ինստիտուտի տնօրեն Ջենիֆեր Տուրգիսսը:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները քնի անբավարարությունը ՃՏՊ-ներ, տեխնածին աղետներ եւ այլ մասնագիտական սխալներ առաջացնող «համաճարակ» են անվանել:






