Խումարի դեմ յուրաքանչյուրն իր «փորձված» միջոցն ունի, եւ բացի այդ ինտերնետում հարյուրավոր միջոցներ են առաջարկում: Խնդիրն այն է, որ խումարի բոլոր ախտանիշները ամբողջությամբ բուժող միջոց գոյություն չունի, ասում է Մայքլ Ֆինգերհուդը՝ Բալտիմորի Ջոն Հոպկինսի հիվանդանոցից: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ամբողջ օրը տանջվել: Ախտանիշները մեղմելու մի քանի եղանակ կա:

Ավելի շատ ջուր խմեք

Ալկոհոլը ստիպում է միզել, որը ի վեջո բերում է ջրազրկման՝ առաջացնելով գլխապտույտ եւ սրտխառնոց: Ջրից բացի կարելի է մի քիչ կոճապղպեղի թուրմ խմել, որը կհանգստացնի ստամոքսը: Նաեւ մրգահյութեր, քանի որ վիտամին C-ն անհրաժեշտ է էներգիայի համար:

Խուսափեք սուրճից եւ ալկոհոլից

Սուրճը ձեզ չի արթնացնի: Եվ ավելին, կոֆեինը ավելի կջրազրկի ձեր օրգանիզմը եւ բացասական կազդի ստամոքսի վիճակի վրա՝ առաջացնելով սրտխառնոց: Գարեջուրը նույնպես լավագույն ընտրությունը չէ: Եթե այն նույնիսկ հանի ախտանիշները, ապա մի քանի ժամից գլուխը էլ ավելի շատ կսկսի ցավել:

Կերեք, բայց ալկոհոլ մի խմեք

Համաձայն Մայո կլինիկայի փորձագետների՝ կրեկերները եւ տոստերը կարող են բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, որը սովորաբար ցածր է լինում խումարի ժամանակ՝ մարդուն դարձնելով թուլացած եւ հոգնած: Կարելի է նաեւ կրենդելներ եւ բանան փորձել, որոնք կլրացնեն օրգանիզմում կալիումի եւ աղի պակասը:

Մի քիչ ծնեբեկ ծամեք

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ծնեբեկը օգնում է թուլացնել խումարի ախտանիշները՝ հնարավոր է լյարդի բջիջների վրա ալկոհոլի թունավոր ազդեցությունները քչացնող ամինաթթուներ եվ հանքային աղեր պարունակելու պատճառով: Բացի այդ այն միզամուղ է եւ ձեզ կստիպի ավելի շատ վազել զուգարան եւ ալկոհոլի մի մասը դուրս կգա օրգանիզմից: Այլ կանաչ բուսական ներկայացուցիչ՝ արտիճուկը նույնես կարող է օգնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն օգնում է փքվածության եւ սրտխառնոցի դեպքում:

Շարժվեք

Երբ ալկոհոլն օրգանիզմ է ընկնում, այն պետք է դուրս գա նյութափոխանակության միջոցով: Այդ իսկ պատճառով ստիպեք ձեզ շարժվել. Թեթեւ վարժություններ կամ յոգա կատարեք, սակայն ոչ սովորական վարժություններ, որոնք կարող են նպաստել օրգանիզմի ջրազրկմանը:

Հանգստացեք

Ձեր քունը մի քանի անգամ խանգարվել է զուգարան գնալու պատճառով, դուք շատ եք կողքից-կողք շուռումուռ եկել եւ այդպես էլ նորմալ չեք քնել: Այդ իսկ պատճառով նախքան ընկերների հետ խնջույքի գնալը մի լավ քնեք:

Ցավազրկողներ խմեք, բայց մի տարվեք

Նրանք կօգնեն թուլացնել գլխացավը, սակայն ասպիրինը կարող է վնասել ստամոքսը, որը արդեն իսկ նախանձելի վիճակում չէր, իսկ ացետամինոֆենը կարող է վնասել լյարդը, ասում են Մայո կլինիկայի փորձագետները: Այդ իսկ պատճառով մի գերազանցեք նախընտրելի դեղաչափը, իսկ ավելի լավ է ընդունեք դրա կեսը:

Ծխախոտից հեռու մնացեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխող մարդիկ ավելի վատ են տանում խումարը քան չծխողները:

Օպունիցիայի թուրմ փորձեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ օպունիցիա կակտուսի թուրմը կարող է թուլացնել խումարի ախտանիշները: Նշված հանուկով կենսաբանական ակտիվ հավելումներ (БАД) վաճառվում են դեղատներում եւ խանութներում:

Մտածեք խմելուց առաջ

Այո, կարելի է փորձել պայքարել խումարի դեմ նախքան խմել սկսելը: Համաձայն Մայո կլինիկայի՝ մուգ գույնի ալկոհոլային խմիչքները՝ բուրբոն, սկոտչ, տեկիլա, կոնյակ, գարեջուր, խումար առաջացնող ավելի շատ քիմիկատներ են պարունակում: Սակայն եւ սրանք, եւ մյուսները հաջորդ օրը բերում են խումարի սարսափելի ախտանիշների: