ԱՄՆ-ում քննում են Հյուսիսային Կարոլինա նահանգում 6-ամյա աղջկա մահվան հանգամանքները: Ինչպես հայտնում է CBS 6 News հեռուստաալիքը, Էմիլի Գրեյս Մուտը հիվանդացել է հունվարի 16-ին, եւ նրա մայրը՝ Ռոնդան աղջկան անմիջապես բժշկի է տարել:

Նրան գրիպ են ախտորոշել եւ հզոր ներգործության դեղամիջոց են նշանակել՝ «Տանիֆլյու»: Սակայն 2 օր հետո աղջիկը սկսել է շնչահեղձ լինել, եւ շտապ օգնություն են կանչել: Ժամանած բժիշկները Էմիլիի մորը խորհուրդ են տվել նրան ավելի շատ ջուր տալ եւ խոստացել են, որ այդ դեպքում նա մեկ շաբաթում կառողջանա:

Սակայն մի քանի ժամ հետո իրավիճակը վատթարացել է. Էմիլին սկսել է ավելլի ծանր շնչել, իսկ հետո անսպասելի նստել է մահճակալին ու անշնչացած ընկել: Ռոնդան կրկին կանչել է բժիշկներին, որոնք աղջկան արհեստական շնչառություն են տվել եւ սրտի մերսում կատարել, սակայն դա չի օգնել՝ աղջիկը մահացել է հիվանդանոցի ճանապարհն:

Ներկայումս ԱՄՆ 49 նահանգներում (բացառությամբ Հավայան կղզիների) փոթորկվում է AH3N2 «հոնկոնգյան» գրիպի համաճարակը: Այն հատուկ վտանգ է ներկայացնում երեխաների եւ տարեց մարդկանց համար: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխագելման կենտրոնի տվյալներով համաճարակի ժամանակ երկրում առնվազն 30 երեխա է մահացել: