Գիտական առաջընթացը կարող է վերջապես իրականություն դարձնել տղամարդու հակաբեղմնավորիչ հաբը։ Նոր տղամարդկային հակաբեղմնավորիչների բանալի կարող է դառնալ սերմի պահումը սերմնաժայթքումից, համաձայն մկների վրա իրականացված նոր հետազոտությունների:
Հետազոտությունը դեռեւս հեռու է հաբերի ստեղծումից, որոնք տղամարդիկ կարող էին խմել եւ չստեղծել երեխաներ. այս փուլին հասնելու համար՝ ցանկացած դեղորայք պետք է տարիներով փորձարկվի անվտանգության եւ արդյունավետության համար:
Այնուամենայնիվ, նոր հետազոտությունները հույս են տալիս, որ դա հնարավոր է:
Ի տարբերություն կանանց հակաբեղմնավորման, տղամարդկանց հակաբեղմնավորումը կենսաբանական խնդիր է:
Սերմն արտադրվում է ամորձիներում, եւ պահպանվում է մակամորձիներ կոչվող ամուր պտտված գոյացություններում: Երբ տղամարդու մոտ սերմնաժայթքում է տեղի ունենում, հարթ մկանները սերմը տեղափոխում են մակամորձիներով, սերմնատար խողովակով, ու միզատար խողովակով դուրս բերում օրգանիզմից: Մֆգհկանների վր ա գտնվող ընկալիչնեը հորմոնալ ազդանշան են ստանում, որոնք հրահանգում են մկաններին կծկվել եւ սերմը ճանապարհ դնել:
Այս ընկալիչները պաշարելու նախորդ փորձերը միայն իջեցրեցին տղամարդկային վերարտադրողականությունը, հաղորդում է Fox News-ը։
Նոր հտազոտությունում գիտնականները բազմացրեցին ալֆա1-ալդոստերոնի ընկալիչների եւ P2X1պուրինոընկալիչների անբավարարություն ունեցող մկների: Նրանք բացահայտեցին, որ առանց ընկալիչների մկների էգերը դեռ կարողանում էին վերարտադրվել սովորական ռեժիմով: Արու մկները հետեւում էին էգերին եւ բազմանում էին սովորականի պես, բայց սերունդներ չէին ունենում:
Իրականում ալֆա1-ընկաիչները պաշարող դեղորայքն արդեն շուկայում է եւ օգտագործվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման համար:
P2X1-պուրինոընկալիչները պաշարող դեղորայքները դեռ անհրաժեշտ կլինի մշակել եւ փորձարկել:
Նույնիսկ եթե ալֆա1-ադրենոընկալիչները եւ P2X1պուրինոընկալիչները պաշարող դեղորայք ստեղծվի, ապա տղամարդիկ պետք է հոգեբանորեն պատրաստվեն դրան: Ներկայումս շուկայում գտնվող ալֆա1- ադրենոընկալիչների պաշարիչները ունեն կողմնակի ազդեցություն՝ երբեմն առանց օրգազմի (հեշտանքի) սերմնաժայթքում է տեղի ունենում:






