12-ամյա Արյա Փերմանան Ինդոնեզիայից համարվում էր մոլորակի ամենագեր տղան։ Երկու տարի առաջ նա կշռում էր մոտ 200 կիլոգրամ, բայց մեկուկես տարում նրան հաջողվել է նիհարել 80 կիլոգրամով, հաղորդում է Mirror-ը։

Ծնվելիս Արյան եղել է չափին մոտ՝ 3,2 կգ։ տարիքի հետ նրա մոտ ճարպակալում է սկսվել անսահման ախորժակի պատճառով, եւ 10 տարեկանում նա կշռել է 200 կգ։ Արյան շնչառության, մարսողության, հիգիենայի հետ, դժվարությամբ էր տեղաշրժվում։ Նա նույնիսկ չէր էլ երազում ինքնուրույն դուրս գալ տանից, իսկ նրա հագով համապատասխան հագուստ ամբողջ Ինդոնեզիայում հնարավոր չէր գտնել։

Բժիշկները Արյայի մորը զգուշացրել էին, որ եթե ժամանակին միջոցներ չձեռնարկեն, տղայի կյանքին կարող է վտանգ սպառնալ։ Եւ 10 տարեկանում նա սկսել է միայն շագանակագույն բրինձ, մրգեր ու ձուկ ուտել։ Արդեն մեկուկես տարի անց արդյունքը սպասեցնել չտվեց։ Այժմ նա կարող է ֆուտբոլ եւ բադմինթոն խաղալ։ Ծնողները հուսով են, որ Արյան կսովորի առողջ ապրել եւ կկարողանա երբեւէ ընտանիք ունենալ։