2018 թվականին Ռուսաստանում դեղերի գների աճ է սպասվում: 2017 թվականին ռուսական  արտադրողները սկսեցին ավելի թանկ դեղեր արտադրել: Մեկ տուփի միջին գինը ավելացել է 7 տոկոսով, հայտնում է «Իզվեստիան»: Նրանց կարծիքով, դեղատներում դեղերը թանկանալու են մոտավորապես նույն չափով:

10 ամսվա ընթացքում ռուսական դեղագործական շուկայի ծավալը դրամային համարժեքով աճել է 10 տոկոսով՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 1,07 տրիլիոն ռուբլի: Միեւնույն ժամանակ, բնական արտահայտությամբ, այն աճել է ընդամենը 3.2 տոկոսով` մինչեւ 4.72 մլրդ տուփ: Փորձագետները նշում են, որ դա ցույց է տալիս դեղերի վաճառքի գների աճը:

«Էժան դեղերը որակի առումով հնացել են, դրա համար ռուսական արտադրողները աստիճանաբար հրաժարվում են դրանցից», — ասել է «Պոլիսան» դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Կարդաշը:

«Իսկ լավ որակի նոր դեղերն ավելի թանկ արժեն: Բացի այդ էժան դեղերը շահավետ չէ արտադրել, քանի որ դրանց ծախսերը ավելի արագ են ավելանում, քան գինը»:

Դեղագործական շուկայի մասնագետները նաեւ նշում են, որ արտադրողները բարձրացնում են գները, քանի որ փորձում են կենսականորեն կարեւոր դեղերի ոլորտում պետական կարգավորման պատճառով փոխհատուցել չստացված եկամուտը:

Պետությունը գործարանից կարգավորում է բացթողման գները:

Ռուսական շուկայում ռուսական արտադրության կենսականորեն կարեւոր դեղերի մասնաբաժինը 2017 թվականին հասել է 84 տոկոսի: Տարվա արդյունքներով այդ դեղերն առաջին անգամ 1.8 տոկոսով էժանացել են:

Նախկինում «Իզվեստիան» գրել էր, որ Ռուսաստան ներկրվող դեղերը նույնպես թանկանում են. անցյալ տարի գների 14 տոկոսի աճ է արձանագրվել: