Մաքս Պլանկի ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտի գիտնականները մինի ռոբոտներ, որոնք կարող են դեղորայքներ հասցնել մարդու մարմնի այն հատվածներին, որոնց դա անհրաժեշտ է: Այս մասին հայտնել է Spiegel առցանց պարբերականը: Գիտնականների կարծիքով՝ սարքերը կարող են սողալ, լողալ եւ նույնիսկ ցատկել: Մինչ օրս դրանք այս տեսակի ամենափոքր առարկաներն են: Այս մինի ռոբոտների չափն ընդամենը 4 մմ է, դրանք թղթի թերթիկի նման հարթ են եւ պատրաստվում են փափուկ, առաձգական պոլիմերից: Բացի այդ, սարքը կարող է բռնել, տեղափոխել եւ բաց թողնել առարկաներն անհրաժեշտ տեղերում: Ապագայում դա թույլ կտա բժիշկներին դեղամիջոցներն առանց խողովակների հասցնել օրգանիզմի անհրաժեշտ մասին: Ռոբոտներին ստեղծելիս գիտնականները հիմնվել են մեդուզաների, թրթուրների եւ բզեզների թրթուրների շարժումների վրա: Սարքավորման պոլիմերային շերտում փոքրիկ մագնիսական մասնիկներ են դրված: Այդպես, արտաքին մագնիսական դաշտի օգնությամբ հետազոտողները կարող են փոխել օբյեկտի ձեւը եւ կառավարել դրա շարժումները: