Սմարթֆոնների ստեղծման ոլորտի նախկին հսկան՝ Nokia-ն, ակտիվորեն յուրացնում է նոր «Wellnes-industry» բնագավառը:
«Բժշկության ապագան դա հեռավոր վիրաբուժությունն է 5 G ցանցով տեղեկությունների փոխանցումը՝ գրեթե բացառող ուշացումներով, ինչպես նաեւ փոքրիկ, հագուստի տակից կրելու համար նախատեսված գաջեթներինն է, որոնք անընդհատ հետեւելու են առողջությանը:
Այս սարքերը բժիշկներին թույլ կտան կանխել շատ հիվանդություններ, մինչեւ դրանք կհասցնեն զարգանալ», - ասել է Nokia-ի գլխավոր տնօերն Ռադջիվ Սուրին:
Որպես իր խոսքերի հաստատում՝ Սուրին օրինակ է բերել այժմ Nokia-ի կողմից մշակվող գաջեթը, որն անընդհատ ստուգելու է օրգանիզմի արյան կազմում քաղցկեղի առկայությունը եւ նվազագույն կասկածի դեպքում տեղեկացնելու է ինչպես մարդուն, այնպես էլ բուժող բժշկին:
Բացի այդ, ֆիննական ընկերությունը աշխատում է հատուկ «թեւ» ստեղծելու ուղղությամբ, որը մշտապես հետեւելու է արյան մեջ խոլեստերինի, կաթնաթթվի եւ գլյուկոզայի մակարդակին: Այդ նպատակով Nokia-ն վերջերս ձեռք է բերել «խելացի» բժշկական սարքեր արտադրող եվրոպական Withings ընկերությանը:






