Կենդանի Քենը Բրազիլիայից Ռոդրիգո Ալվեսը հպարտությամբ ցուցադրել է բարեկազմ կառուցվածքը 4 կողոսկրերի վիրաբույժական հեռացումից հետո։ Սա դարձել է նրա 60-րդ հոբելյանական պլաստիկ վիրահատությունը։ Ըստ երեւույթին, Ռոդրիգո Ալվեսը չափազանց գոհ է ստացված արդյունքից, քանի որ նախորդ շաբաթ նա փայլում էր երջանկությունից, երբ այցելել էր Նյու Յորքի ռեստորաններից մեկը՝ հագին թափանցիկ վերնաշապիկ։

Այդ օրը երեկոյան այդտեղ իր տարեդարձն էր նշում տեղի հեռուստաաստղերից մեկը, բայց հյուրերի ուշադրությունը սեւեռված էր Կենդանի Քենի վրա, որը սովորական է ընդունել այդ հանգամանքը։ Ռոդրիգոն մեկ անգամ չէ շեշտել, որ ամեն պլաստիկ վիրահատություն իրեն պետք է ավելի ինքնավստահ դարձնի իր սեփական գրավչության հարցում։ Ընդ որում, տղամարդը բողոքել է, որ ոչ բոլոր պրոցեդուրաններն են հաջող եղել։ Դրանցից մի քանիսից հետո նա հուսահատվել է եւ սկսել է քաշ հավաքել, ինչն ամենից շատն է հուզում Կենդանի Քենին։ Հենց բարեկազմ կառուցվածք ունենալու համար է Ալվեսը որոշել հեռացնել 4 կողոսկրերը։

Վերջերս Ռոդրիգոն որոշել էր հեռացված ոսկորները հետը բերել ԱՄՆ, բայց անցակետում խնդիրներ էին առաջացել։ Տղամարդը դժգոհել էր, որ անցակետի աշխատակիցները թույլ չեն տվել իրեն ինքնաթիռ մտնել ապակե տարայով։ Նա ստիպված է եղել կողոսկրերը նետել սահմանին։ Սա միակ խնդիրը չէ, որին Քենը բախվել է վիրահատությունից հետո՝ հիմա նա պետք է մշտապես կորսետ կրի, որի մասին նա պատմել է Ինստագրամի իր հետեւորդներին։