Ռուսաստանի իշխանությունները քննարկում են պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) բարեփոխումը՝ ապահովագրական ընկերությունների պատասխանատվությունը բարձրացնելու համար, ըստ որում՝ նախատեսվում է պետության պատասխանատվության մի մասը հանել: Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:
ՊԲԱ հարցը քննարկել են ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են նաեւ Կենտրոնական բանկի եւ խոշոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Խոսքն այն մասին է, որ ՊԲԱ գործընթացում ապահովագրողների դերը բավարար չէ. նրանք միայն իրենց միջոցով դրամական հոսքերն են բաց թողնում, հայտնել է պարբերականի զրուցակիցը: Առողջապահության վճարման ռուսական համակարգը բարեփոխումների կարիք ունի, որոնք կփորձարկվեն մի քանի շրջաններում, արձանագրել են հանդիպման մասնակիցները:
Ռուսական առողջապահությունը ֆինանսավորվում է ըստ խորհրդային նախահաշվի սկզբունքի, ասում է Ապահովագրողների համառուսական միության ՊԲԱ զարգացման աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Տրոշինը: Ամեն տարի հունվարին ՊԲԱ Տարածաշրջանային ֆոնդի (ՊԲԱ ՏՖ), տարածաշրջանային առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը մեկ տարի առաջ որոշում է, թե որքան եւ ինչպիսի բժշկական ծառայություններ անհրաժեշտ կլինեն, այն որոշում է նաեւ սակագները:
Այնուհետեւ ՊԲԱ Տարածաշրջանային ֆոնդից փողերն ամեն ամիս հատկացվում են ապահովագրողներին՝ կախված թե քանի ապահովագրված ունեն: Ըստ որում՝ հիվանդանոցը ապահովագրողին հաշիվ է ներկայացնում ցուցաբերած ծառայությունների դիմաց: Եթե հաշիվը ամսվա ընթացքում փոխանված գումարից քիչ է, ապահովագրողը 3 օրվա ընթացքում փողի մնացորդը վերադարձնբում է ՊԲԱ ՏՖ-ին: Եթե շատ է, պակասող գումարի համար, նա դարձյալ դիմում է Տարածաշրջանային ֆոնդին, այսինքն՝ պետությանը:
2017 թվականի հոկտեմբերին «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ ապահովագրական ընկերությունները եւ կառավարությունը քննարկում են ՊԲԱ շրջանակում քաղաքացիներին համաֆինանսավորմամբ բժշկական ծառայությունների մատուցման փորձի անցկացումը: Փորձնական շրջանը, որտեղ այս համակարգը կփորձարկեն, կարող է Մոսկվան դառնալ:






