Հայաստանում ամենատարածված բեղմնականխման մեթոդը «ընդհատված սեռական ակտն» է:Երկրորդ տեղը զբաղեցնում են պահպանակները, իսկ երրորդը՝  ներարգանդային պարույրը: Հակաբեղմնավորիչ միջոցների վարկանիշում վերջին տեղըում են հորմոնալ միջոցները:  Ի դեպ, այս միտումը նկատվում է ոչ միայն մեր երկրում։  Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հայկական հակատարիքային Բժշկական ասոցացիայի նախագահ, «Նատալի ֆարմ  Մալաթիա» կանանց խորհրդատվության բաժնի վարիչ Իննա Պերսոյանը:

Բժիշկը նշեց, որ այսօր բեղմնականխման միջոցներրի մասին տեղեկությունները շատերին է հասանելի ինտերնետի միջոցով, բայց միեւնույն է, այս փաստը չի նվազեցրել աբորտների թիվը Հայաստանում:

«Սա տեղի է ունենում, քանի որ շատերն օգտվում են տեղեկություններից եւ ինքնուրույն փորձում են իրենց հարմար հակաբեղմնավորիչ ընտրել: Դեպքերի մեծամասնությունում դա ավարտվում է անցանկալի հղիությունով, եւ հետեւաբար ՝ աբորտով: Աբորտը անուղղելի վնաս է հասցնում կնոջ օրգանիզմին, եւ դա պետք է բոլորը հիշեն: Ուզում եմ կանանց հիշեցնել, որ բեղմնականխման ճիշտ միջոցի ընտրության համար պետք է գինեկոլոգի դիմել, այլ ոչ թե դեղատուն եւ առավել եւս՝ հարեւանուհուն»,- ընդգծեց բժիշկը:

Նրա խոսքով, բեղմնականխման շատ միջոցներ գոյություն ունեն, բայց յուրաքանչյուր կնոջ համար պետք է անհատական ընտրություն կատարվի: Յուրաքանչյուր մեթոդ իր ցուցումներն ու հակացուցումներն ունի:  Արդյունավետ բեղմնականխման միջոցի ընտրության համար պետք է արձանագրային հետազնետոտություններ անցնել գինեկոլոգի մոտ:

Խոսելով օրալ հակաբեղմնավորիչների ավելի քիչ տարածվածության մասին, բժիշկը նշեց, որ գույություն ունի այսպես կոչված  «հորմոնոֆոբիա»  հասկացություն՝ այսինքն, վախ հորմոնների հանդեպ: «Այդ նույն ինտերնետում շատ բացասական տեղեկություններ կան հորմոնալ հակաբեղմնավորիչների վերաբերյալ, օրինակ, որ վերջիններս կարող են կրծքագեղձի քաղցկեղ կամ երակների թրոմբոզ առաջացնել: Բայց ինչպես հայտնի է, վախենում է նա, ով տեղեկացված չէ:  Հետեւաբար, ճիշտ տեղեկություններ ունենալու, բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարելու դեպքում՝  կարելի է 100% բեղմնականխում ապահովել , ինչը չի կարելի ասել այլ միջոցների, այդ թվում նաեւ ներարգանդային պարույրի ( վերջինիս առկայության դեպքում նույնպես տեղի է ունենում հղիացում) եւ պահպանակաների մասին»,- ասաց Ի. Պերսոյանը:

Բժշկի խոսքով, օրալ հակաբեղմնավորիչների (ՕՀ) օգտագործման համար կան բացարձակ եւ հարաբերական հակացուցումներ: Թեպետ հիմա հորմոնների խտությունը հասցված է նվազագույնի, եւ դրանով հանդերձ  ապահովվում է լիարժեք բեղմնականխում: «Վստահեցնում եմ Ձեզ, որ այդ հաբերն ավելի անվնաս են, քան աբորտը: Ցանկացած պարագայում կինը չպետք է գնի հորմոնալ հակաբեղմնավորիչներ ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Եւ եւս մեկ նրբություն, եթե ընտրությունը կանգ է առել օրալ հակաբեղմնավորիչների վրա, ապա  դուք պետք է պարբերաբար այցելեք գինեկոլոգի՝ստուգիչ հետազոտությունների համար»,- ասաց բժիշկը: