ԱՄՆ-ում արտադրված խոշոր եղջերավոր անասունների միսը 5 անգամ ավելի շատ է հակաբիոտիկներ պարունակում, քան բրիտանական անասնաբուծական տնտեսությունների արտադրած միսը: Մեծ Բրիտանիայում վախենում են, որ Brexit-ից հետո կառավարությունը թույլ կտա ԱՄՆ-ից մսի մատակարարումները, հայտնում է The Guardian-ը: Հիմա ներմուծումն արգելված է ԵՄ օրենքներով՝ կապված ամերիկյան անասնաբուծության մեջ հորմոնների օգտագործման աճի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների չարաշահումը հակաբիոտիկային դեղամիջոցների նկատմամբ վնասակար բակտերիաների զգայունության նվազման հիմնական պատճառներից մեկն է: Գյուղատնտեսական կենդանիներին ներարկում են արտադրվող հակաբիոտիկային նյութերի երեք քառորդը:
Բրիտանական Alliance to Save Our Antibiotics կազմակերպության տվյալներով, որը պայքարում է ԵՄ-ում գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների կիրառման դեմ, ԱՄՆ-ում խոզերին կրկնակի շատ հակաբիոտիկներ են տալիս, քան Մեծ Բրիտանիայում, հավերին՝ 3 անգամ ավելի շատ, հնդկահավերին՝ 5 անգամ ավելի շատ:
2017 թվականի ամռանը երկրում սկանդալ էր բռնկվել՝ կապված ԱՄՆ-ից քլորացված թռչնամսի հնարավոր ներկրման հետ: Ինչպես կարծում են բրիտանացի փորձագետները, քլորը կարող է քողարկել արտադրանքի վատ հիգիենան:






