Ամերիկացի գիտնականները պարզել են քաղցկեղի դժվար բուժվող տեսակի ձեւավորման մեխանիզմը: Արիզոնայի համալսարանի կենսաբանների ուսումնասիրության համաձայն՝ չարորակ բջիջները զարգանում են Բարրետի սինդրոմից ախտահարված կերակրափողի ախտաբանական հյուսվածքներից՝ մուտացիաների ավելի ինտենսիվ կուտակման արդյունքում:
Բարետի սինդրոմի դեպքում կերակրափողի հարթ բազմաշերտ մաշկավերնահյուսվածքը գլանաձեւ է դառնում: Այս հիվանդությունից ԱՄՆ-ում մոտ 3 միլիոն մարդ է տառապում է, եւ յուրաքանչուր տարի հիվանդների 0.2 տոկոսի մոտ ադենոկարցինոմա է զարգանում: Ընդ որում, այս տեսակի քաղցկեղով տառապող մարդկանց ավելի քան 15 տոկոսը ապրում է հինգ տարի: Հայտնի չէ, թե որ մեխանիզմն է հանգեցնում բջիջների վերափոխմանը չարորակ հյուսվածքների:
Կենսաբանները պարզել են, որ գլանաձեւ մաշկավերնահյուսվածքի բջիջներում գենոմը անկայուն է դառնում: Ախտաբանական հյուսվածքում մուտացիաներ են կուտակվում, որոնք բջիջներում գենետիկ բազմազանություն են ստեղծում: Միեւնույն ժամանակ, ԴՆԹ-ում թերությունների հայտնաբերման արագությունն ավելի բարձր է այն հիվանդների մոտ, որոնց մոտ ի վերջո ուռուցք է զարգանում: Քաղցկեղային բջիջները բնական ընտրության ձեւի արդյունք է, որը նպաստում է անվերահսկելի աճին:






