Չեխիայում 3 շաբաթում գրիպի հետեւանքով մահացել է 50 մարդ, հայտնում է Պետական բժշկական ինստիտուտը:
«Գրիպով հիվանդանալը բոլորից ավելի ծանր են տանում տարեցները, որոնց մոտ գրիպը սովորաբար հավելվում է այլ հիվանդություններին, այդ պատճառով մահացած 50 մարդուց 43-ը 60-ն անց տարիքի էին: Մնացյալը 25-ից մինչեւ 59 տարեկան էին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հոսպիտալացվել է 199 մարդ՝ ծանր վիճակում եւ գրիպից հետո բարդություններով: Չեխիայում գրիպով հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 100 հազար քաղաքացուն 1,95 հազար մարդ:
Բժիշկների կանխատեսումներով՝ համաճարակը կշարունակվի եւս մի քանի շաբաթ, սակայն բարձրակետն արդեն հետեւում է: 2017 թվականին այս նույն ժամանակահատվածում համաճարակը շարունակվել է մոտ 8 շաբաթ, մահացել է 114 մարդ, եւս մոտ 300-ը հոսպիտալացվել է:






