ԱՄՆ Մինեսոթա նահանգի Գասթինգսից 1,5 տարեկան Այվա Անգերմանը տառապում է ակվածին եղնջատենդի հազվագյուտ տեսակով՝ ջրի նկատմամբ ալերգիա: Ամեն անգամ, երբ աղջիկն արտասվում է, քրտնում կամ լոգանք ընդունում, ծածկվում է անչափ ցավոտ կարմիր բշտերով:
Այվայի մայրը՝ Բրիթանի Անգերմանը, որը 27 տարեկան է, դստերը սովորեցնում է չարտասվել, անհանգստանում է երեխայի ապագայի համար: Նրան անհանգստացնում է, որ երեխային կծաղրեն մանկական կոլկտիվներում: Երեխան նաեւ կզրկվի ամենահասարակ ուրախություններից, ինչպիսին է լողափ կամ ակվապարկ գնալը:
Համարվում է, որ աղջիկը ակվածին եղնջատենդով տառապող հայտնի ամենաերիտասարդ մարդն է, որով ամբողջ աշխարհում ընդամենը 50 մարդ է տառապում: Ակվածին եղնջատենդը ուժեղ ցան է առաջացնում, երբ մաշկը շփվում է ջրի հետ: Այս ալերիգիայով կանայք ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ, սակայն առաջին ախտանիշները սովորաբար հայտնվում են սեռական հասունացման շրջանում:
Այվայի ախտորոշման մասին խոսելիս նրա մայրը պատմելլ է. «Այվայի մոտ բշտիկացան սկսվեց լոգարանում, բայց մենք մտածեցինք, որ դա շամպունի կամ օճառի հետեւանքով է: Մենք նրան ջրի մեջ դրեցինք, եւ նրա մոտ բշտերը դեռեւս շարունակում էին հայտնվել: Մենք փոձեցինք քաղաքային, գյուղական տեղանքի ջուրը, ոչ մի բան չփոխվեց»:
Չնայած հակագիստամինային դեղամիջոցները օգնում են վերահսկել Այվայի անբուժելի վիճակը, նրա ծնողները վախենում են, որ նրա օրգանիզմը կսկսի դրանց չարձագանքել:
«Նրա մաշկն այնպիսի տեսք ունի՝ ասես սպտակեցնող նյութով են ծածկել: Երբ փորձում ենք Այվային չորացնել, բշտիկները սաստիկ ցավում են, այդ պատճառով չենք կարողանում սրբիչ օգտագործել»,- պատմել է երեխայի մայրը: Դրանից բացի, երեխան բշտերով է ծածկվում, երբ արտասվում է կամ քրտնում: Մաշկի վրա հայտնվող բշտիկների տրամագիծը 1-ից մինչեւ 3 մմ է, դրանք սովորաբար առաջանում են պարանոցին, կրծքին եւ ձեռքերին: Եղնջատենդի որոշ զոհերի մոտ նույնպես ուժեղ քոր է առաջանում: Երբ մարմնից ջուրն ամբողջությամբ հեռացնում են, ցանը 36 րոպեում անհետանում է:
Աղջկա ընտանիքը փող է հավաքում բժշկական ծախսերի եւ հատուկ սարքավորում ձեռք բերելու համար, որը կարող է երեխայի ախտանիշները մեղմել:
Ակվածին եղնջատենդի զարգացման պատճառները հայտնի չեն, սակայն կարծիք կա, որ ջրում ինչ-որ նյութ է պարունակվում, որը իմունային ուժեղ ռեակցիա է առաջացնում: Հիվանդության չափազանց հազվագյուտ լինելու պատճառով առայժմ չկան բուժման արդյունավետ մեթոդներ, իսկ ալերգիայի զոհերին խորհուրդ են տալիս հակագիստամիններ ընդունել, ուլտրամանուշակագույն լույսով թերապիա անցնել, ստերոիդներ խմել, մաշկի վրա պատնեշի դեր կատարող քսուքներ օգտագործել, ինչպես նաեւ նատրիումի հիդրոկարբոնատով լոգանքներ ընդունել:
.jpg)
.jpg)
.jpg)









